Վերականգնում

Ծայրատների խնամք

Ծայրատի մաշկը լավ վիճակում պահելու համար անհրաժեշտ է ամեն երեկո, քնից առաջ այն լվանալ օճառով և գոլ ջրով, լավ ցայել: Ուշադիր եղեք, որ օճառը լավ լվացվի, այլապես այն կարող է մաշկը գրգռել: Երկար ժամանակ չի կարելի թրջել ծայրատը, դրանից այն կարող է այտուցվել: Զգուշորեն չորացնել փափուկ սրբիչով: Ցանկալի է օրվա ընթացքում մի քանի անգամ ծայրատը մերսել: Այն չի կարելի սափրել, կրեմներ կամ հոտավետ ալկոհոլային հեղուկներ քսել:
Ծայրատը պետք է փաթաթել էլաստիկ բինտով, որը պետք է հանել միայն ցնցուղ ընդունելիս կամ մերսման ժամանակ: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել էլաստիկ բինտի մաքրությանը, առնվազն երկու օրը մեկ պետք է լվանալ օճառով և գոլ ջրով, չորացնել հարթ մակերեւույթի վրա փռած: Անհրաժեշտ է կատարել ծայրատի ֆիզիկական վարժությունների երկու կոմպլեքս` էլաստիկ բինտը փաթաթած և առանց բինտի: Անհրաժեշտ է լինել հնարավորինս ակտիվ` քայլելով քայլակով կամ հենակներով: Քայլելիս պետք է ծայրատը մյուս ոտքին մոտ պահել և հանգստանալիս չի կարելի այն հենել քայլակի կամ հենակի երկաթներին:
Անհարաժեշտ է համապատասխան ձևով խնամել նաև պրոթեզները: Նույն հաճախականությամբ, ինչ լվացվում և խնամվում է ծայրատը, պետք լվանալ, սրբել և չորացնել պրոթեզները: Պրոթեզները կարելի է մաքրել ալկոհոլ պարունակող հոտավետ լուծույթներով, անհրաժեշտության դեպքում կարելի է ցանել տալկ: Եթե պրոթեզների մեջ օգտագործվում են գուլպաներ, սպունգ, դրանք նույնպես պետք է ամեն օր լվանալ` ծայրատի մաշկը բորբոքումից պահպանելու համար:

Ինչ անել

-ամեն օր լվանալ ծայրատը, պրոթեզը
-կրել էլաստիկ բինտ, գուլպա (անհրաժեշտության դեպքում)
-հաճախ վերափաթաթել ծայրատը
-հաճախ լվանալ էլաստիկ բինտը, գուլպան
-քայլել որքան հնարավոր շատ ծայրատն ամրացնելու համար
-ուժեղացնել ծայրատը վարժությունների միջոցով
-հասնել ծայրատի շարժունակությանը ճիշտ դիրք ընդունելով
-քայլելիս, նստելիս կամ պառկելիս որոշ ժամանակ ծունկը ուղիղ պահել

Ինչ չանել

-ծայրատը երկար ժամանակ թրջել ջրում
-ծայրատը սափրել
-ալկոհոլ պարունակող հեղուկներ քսել
-երկար ժամանակ նստել
-նստել խաչված ոտքերով
-նստել ծայրատը ատոռի ծեռքերի հենակին դրած
-ծայրատը հանգստացնել հենակի բռնակի կամ քայլակի վրա: