Հասարակություն

Վարվելակերպի կանոններ

Հարցրե´ք մինչև օգնություն ցուցաբերելը: Պետք չէ ենթադրել, որ հաշմանդամություն ունեցող անձը մշտապես օգնության կարիք ունի: Օգնության կարիք ունենալու դեպքում հաշմանդամություն ունեցող անձինք սովորաբար իրենք կդիմեն Ձեզ: Օգնություն առաջարկեք միայն այն դեպքում, երբ տեսնում եք, որ դրա կարիքը կա: Առաջարկեք Ձեր օգնությունը արժանապատիվ ձևով, բարությամբ և հարգանքով: Մի զարմացեք, եթե Ձեր օգնությունը մերժեն: Եթե Ձեր օգնությունը ընդունեն, ուշադիր լսեք և կատարեք ցուցումները: Օգնելիս ավելորդ ջանքեր մի´ գործադրեք` փորձելով ամեն ինչ կատարել հաշմանդամություն ունեցող անձի փոխարեն: Պարզապես փորձեք ստեղծել այնպիսի պայմաններ, որ անձը կարողանա ինքնուրույն կատարել իրեն անհրաժեշտ գործողությունը:

Փորձելով օգնել հաշմանդամություն ունեցող անձին առանց նրա ցուցումները ստանալու, հնարավոր է արդյունքում անհարմարություն պատճառեք և նույնիսկ վտանքի ենթարկեք անձին: Օրինակ`հրելով անվասայլակը առանց ցուցումներ ստանալու, կարոք եք սայլակից դուրս գցել անձին, իսկ եթե բարձրացնեք սայլակը քաշելով բռնակներից, դրանք կարող են անջատվել սայլակից: Խուսափեք նաև ձեռքից քաշելուց: Որոշ անձինք (օրինակ` տեսողական խնդիրներ ունեցողները) իրենց հավասարակշռությունը պահպանում են ձեռքերի շնորհիվ: Նույնիսկ երբ դա արվում է օգնելու նպատակով, ձեռքերից քաշելը կարող է խախտել նրանց հավասարակշռությունը: Երբ առաջարկում եք բռնել հաշմանդամի վերարկուն կամ անձրևանոցը, մի առաջարկեք բռնել նաև նրա ձեռնափայտերը, եթե նա ինքը Ձեզ չխնդրի:

Մի´ ենթադրեք, որ հաշմանդամ անձին պարտադիր հատուկ վերաբերմունք է պետք ցուցաբերել: Վարվեք այնպես, ինչպես կվարվեիք ցանկացած այլ անձի հետ շփման դեպքում: Հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես բոլորը, ցանկանում են անկախ մարդ համարվել, նախընտրում են ինքնուրույն լինել և, եթե միջավայրը մատչելի է, հեշտությամբ տեղաշարժվում են առանց որևէ օգնության: Իսկ եթե չգիտեք ինչպես վարվել որևէ կոնկրետ իրավիճակում, պարզապես հարցրեք:

Հաշմանդամություն ունեցող անձանց հետ զրուցելիս խոսեք այնպես, ինչպես կխոսեիք ցանկացած այլ անձի հետ: Մի´ կաշկանդվեք: Մի´ շփոթվեք, եթե օգտագործել եք այնպիսի բառեր, ինչպես օրինակ «կտեսնվենք», «լսել ե՞ք» կամ «դու պետք է վազես» տեսողական, լսողական կամ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց հետ զրույցում: Նրանք նույնպես օգտագործում են նմանատիպ արտահայտություններ:

Երբ նախատեսում եք երկար զրույց վարել անվասայլակից օգտվող անձի հետ, նստեք աթոռին, ծնկի իջեք կամ հեռու կանգնեք, որպեսզի Ձեր և նրա աչքերը գտնվեն մի հարթության վրա և Ձեր զրուցակիցը ստիպված չլինի դեպի վեր նայել: Նույնը վերաբերում է նստած դիրքում գտնվող ցանկացած այլ անձանց, ինչպես նաև ցածրահասակ անձանց հետ զրույցներին:



Դիմե´ք անձին ուղղակիորեն: Հաշմանդամություն ունեցող անձի հետ զրուցելիս դիմեք անմիջապես նրան, այլ ոչ նրա ուղեկցին, օգնականին կամ սուրդո թարգմանչին: Հարգե´ք անձնական տարածությունը: Խուսափեք անվաասայլակին, քայլակին կամ այլ նմանատիպ պարագաներին հենվելուց կամ կախվելուց: Հաշմանդամություն ունեցող անձանց համար այս պարագաները իրենց անձնական տարածության մասն են՝ հենվել դրանց նույնն է, ինչ հենվել դրանց տիրոջ վրա և, բնականաբար, նյարդայնացուցիչ է: Բացի այդ, մի´ օգտագործեք անվասայլակը, որպես Ձեր իրերը կախելու կամ տեղադրելու վայր: Մի խնդրեք անվասայլակից օգտվող անձին պահել ձեր իրերը:


Տեսողական խնդիրներ ունեցող անձին ուղեկցելիս նրա ձեռքը բռնելու փոխարեն առաջարկեք ձերը, այլապես ձեռքերից քաշելով կարող եք խախտել նրա հավասարակշռությունը:
Գտնվեք նրանից մի քայլ առջևում, որպեսզի ստիպված չլինեք հրելով ուղեկցել նրան` վտանգի ենթարկելով չտեսնող անձին։
Վատ տեսնող կամ ընդհանրապես չտեսնող անձի հետ հանդիպելիս անպայման ներկայացեք և ներկայացրեք մարդկանց, ովքեր Ձեզ հետ են: Օրինակ՝ Բարև, Սամվել, ես Գայանեն եմ, իսկ ինձնից աջ Հակոբ Հակոբյանն է: Եթե զրուցում եք խմբում, չմոռանաք հստակեցնել՝ ում եք Դուք տվյալ պահին դիմում: Խոսեք սովորական տոնով, նախապես զգուշացրեք, երբ պատրաստվում եք փոխել Ձեր տեղը, դուրս գալ սենյակից, կամ, երբ վերջացրել եք զրույցը:
Կույր անձի հետ խոսելիս նայեք ուղիղ աչքերին, այնպես, ինչպես կանեիք ցանկացած այլ մարդու հետ խոսելիս: Ձեր զրուցակիցը դա կզգա, և դա կդիտվի որպես հարգանքի նշան:

Վատ լսող մարդու ուշադրությունը գրավելու համար թեթևակի դիպչեք նրա ուսին կամ ձեռքով արեք: Լսողական խնդիրներ ունեցող անձի հետ զրուցելիս նայեք ուղիղ նրա աչքերի մեջ և խոսեք հստակ, որպեսզի բնական և դանդաղ կերպով բացահայտեք, կարողանում է արդյոք ձեր զրուցակիցը կարդալ ըստ շուրթերի: Նրանք, ովքեր կարողանում են, ուշադրություն կդարձնեն դեմքի արտահայտության և մարմնի այլ շարժումների վրա, որպեսզի ավելի լավ Ձեզ հասկանան: Նստեք այնպես, որպեսզի լույսը Ձեզ վրա ընկնի:Մի´ փակեք Ձեր բերանը ձեռքերով կամ որևէ առարկայով և մի´ ծամեք: Խնամքով կտրեք Ձեր ընչացքը: Մի բղավեք, դա չի օգնի: Երկտողերի կիրառումը կարող է օգնել:


Այլ իրավիճակներ

::Եթե գտնվում եք խանութում, որտեղ հաշմանդամների համար անմատչելի ցուցափեղկ կամ վաճառասեղան կա, նկատելով, որ այդտեղ մտնում է հաշմանդամ՝ մոտեցեք նրան և առաջարկեք Ձեր օգնությունն ու ծառայությունները:
::Եթե անձը տեսողական խնդիրներ ունի, առաջարկեք կարդալ գրավոր նյութերը (օրինակ ճաշացանկը, գնացուցակը, գնապիտակներ, հայտարարությունները): Եթե գումար եք հանձնում, մեկ առ մեկ նշեք հանձնվող թղթադրամները:
:: Եթե ճաշում եք տեսողական խնդիրներ ունեցող անձի հետ, մեկ առ մեկ նշեք սեղանին դրված ուտեստներն ու նկարագրեք դրանց դասավորությունը:
:: Եթե տեսողական խնդիր ունեցող անձը գտնվում է իրեն անծանոթ միջավայրում, ծանոթացրեք նրան սենյակում իրերի դասավորության հետ: Եթե ծանոթ միջավայրում փոփոխություններ են կատարվել, տեղեկացրեք նրան այդ փոփոխությունների մասին:
:: Տեսողական խնդիրներ ունեցող անձին ճանապարհը բացատրելիս ոչ տեսողական ցուցումներ տվեք: Օրինակ` «Քայլեք ևս հարյուր քայլ, այնուհետեև շրջվեք ձախ», այլ ոչ «քայլեք մինչև դեղին շենքը և շրջվեք խանութի ուղղությամբ»:
:: Երբ Ձեզ ծանոթացնում են հաշմանդամի հետ, լրիվ բնական է սեղմել նրա ձեռքը: Նույնիսկ նրանք, ում դժվար է ձեռքը շարժել կամ ով օգտվում է պրոթեզից, սովորաբար կարող են ձեռք սեղմել:
- լրիվ թույլատրելի է սեղմել թէ աջ, թէ ձախ ձեռքը
- եթե ինչ-որ մեկը չի կարող ձեռք սեղմել, դիպչեք նրա ուսին կամ ձեռքին, որպեսզի ողջունեք նրան և տեղեկացնեք Ձեր ներկայության մասին
:: Պետք չէ երկար ժամանակ ակնապիշ նայել հաշմանդամներին։
:: Վերաբերվեք մեծահասակ հաշմանդամներին, որպես մեծերի՝ դիմեք նրանց անունով և «դու»-ով, միայն եթե լավ եք ճանաչում
:: Մի ցուցաբերեք «հովանավորություն» այն մարդու հետ, ով օգտվում է անվասայլակից՝ թեթևակի խփելով նրա ուսին կամ գլխին