Օրենքներ և իրավունքներ

Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամության ոլորտում որդեգրած քաղաքականությունն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը, իրավահավասարության խթանմանը և հավասար հնարավորությունների ստեղծմանը:
Հայաստանը 30.03.2007 թվականին ստորագրել է ՄԱԿ-ի 13.12.2006 թվականին ընդունած «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» հռչակագիրը և դրան կից արձանագրությունը, որը վավերացվել է 17.05.2010 թվականին և ուժի մեջ մտել 22.10.2010 թվականին, այսպիսով հիմք դնելով Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների լուծմանն ու կենսամակարդակի բարելավմանը ուղղված օրենսդրական բարեփոխումներին: Այս առումով հույժ կարևոր է ՀՀ-ում հաշմանդամության ոլորտը կարգավորող հիմնական օրենքի փոփոխումը` «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նոր նախագծի մշակումը: Սույն օրենքի նախագիծը առաջին քայլն է ՀՀ օրենսդրությունը կոնվենցիային համապատասխանեցնելու համար և նշանակալից է այն առումով, որ դրանով սոցիալական պաշտպանության գաղափարից անցում է կատարվում դեպի ներառման մոդելը, հիմք դնելով իրավական նոր մոտեցման` հիմնված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, հիմարար ազատությունների և արժանաապատվության հարգման վրա: Այնուամնեայնիվ, մինչ նախագծի ընդունումը, Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ապահովության հարցերը կարգավորող հիմնական օրենքներն են «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին օրենքը» (ընդունվել է 1993թ.-ին, փոփոխություններ են մտցվել 1997, 1998, 2000 և 2002 թվականներին) և «ՀՀ քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին օրենքը» (ընդունվել է 1995թ.-ին, փոփոխություններ են մտցվել 1997 և 1998 թվականներին):
Հարկ է նշել, որ հաշմանդամության ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրությունը լի է հակասություններով, բացերով և անհամապատասխանություններով, որոնք խոչընդոտում են օրենքների կիրառումը: Ավելին, նույնիսկ կատարյալ օրեսնդրության դեպքում իրավական ակտերից շատերը գործնականում կիրառելի չեն, քանի որ բացակայում են դրանց իրացման երաշխիքները` համապատասխան կիրառման մեթոդները, ռեսուրսներն ու պայմանները:

Ոլորտը կարգավորող իրավական ակտերի ցանկ

-2006թ. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան Հայաստանի Հանրապետությունում վավերացվել է 2010 թվականի մայիսի 17-ին և ուժի մեջ է մտել 2010թ. հոկտեմբերի 22-ին:
-1993թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունած «Հաշմանդամներին հավասար հնարավորություններ ապահովելու համար ստանդարտ կանոններ»:
- «Վերանայված եվրոպական սոցիալական խարտիա» 1996թ. /Եվրախորհուրդ/:
-ԱՊՀ երկրների ղեկավարների միջև 1993թ. մարտի 12-ին կնքված «Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների և նրանց հավասարեցված անձանց, հաշմանդամների և նրանց հավասարեցված անձանց արտոնյալ երթևեկության իրավունքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիր:
-1994թ. ապրիլի 15-ին կնքված «Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների և հաշմանդամների, ինչպես նաև այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների և երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիր:
-«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենք (1993թ.):
-«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենք (2005թ.):
-«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենք:
-«Հայրենական Մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենք:
-«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենք:
-«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենք:
-«Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենք (2005թ.):
-«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2006-2015 թվականների ռազմավարություն» 2005թ. նոյեմբերի 3-ի ՀՀ կառավարության նիստի N 44 արձանագրություն:
-1997թ. նոյեմբերի 4-ի «Միայնակ տարեցների և հաշմանդամների տնային պայմաններում սպասարկումը բարելավելու ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության N 485 որոշում:
-2006թ. մարտի 2-ի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության թիվ 276-Ն որոշում:
-2007թ. ապրիլի 12-ի «Պրոթեզաօրթոպետիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների տրամադրման կարգը պրոթեզաօրթոպետիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ, միջոցների օգտագործման ժամկետները հաստատելու և 2003թ. դեկտեմբերի 24-ի N1780-ն ՀՀ կառավարության որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 453-Ն որոշում:
-2006թ. դեկտեմբերի 7-ի «Ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրման կարգն ու ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության N 1874 որոշում:
-2007թ. մայիսի 31-ի «Ծերերի և հաշմանդամների խնամքի և սոցիալական սպասարկման նվազագույն չափորոշիչները հասատատելու մասին» ՀՀ կառավարության N 730-Ն որոշում:
-2007թ. հունվարի 18-ի «Ծեր և հաշմանդամ քաղաքացիների խնամքի և սպասարկման կազմակերպման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» ՀՀ կառավարության N 143-Ն որոշում:
-«Տեսողության խնդիրներ ունեցող անձանց «Արև» համակարգի ուսուցման և համակարգչային տեխնիկայի տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2008թ. մարտի 6-ի N 211-Ն որոշում:
-«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 28-ի N 1067-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության 2008թ.հունիսի 26-ի N 644-Ն որոշում:
-«Հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի համար սոցիալական, տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների մատչելիության ապահովման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2006թ. փետրվարի 16-ի N 392-Ն որոշում:
-«Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով ստեղծելու, ազգային հանձնաժողովի աշխատակարգն ու անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006թ. հոկտեմբերի 10-ի N 747-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ վարչապետի 2008թ. փետրվարի 25-ի N 98-Ն որոշում:
-«ՀՀՇՆ IV-11.07.01-2006 /ՄՍՆ 3.02-05-2003/ «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերի հաստատաման մասին» ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006թ. նոյեմբերի 10-ի N 253-Ն հրաման: