Ժամանց

Սպորտ

Հաշմանդամային սպորտը բուռն զարգացում է ապրել վերջին 1015 տարիների ընթացքում։ 1989ից սկսած կազմակերպվել են 20 ամառային և ձմեռային մարզաառողջարանային ճամբարներ, որտեղ հանգստացել և մարզվել են շուրջ 2000 հաշմանդամներ։ Ամեն տարվա մայիսի 28ին, Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ, անցկացվում է անվասայլակներով հաշմանդամների Երևան - Էջմիածին մարաթոնը։
Պարբերաբար կազմակերպվում են մարզական փառատոններ, համապետական առաջնություններ շախմատ, հունա-հռոմեական ըմբշամարտ, ազատ ոճի ըմբշամարտ, վոլեյբոլ և ֆուտզալ մարզաձևերից, ինչպես նաև կույր շախմատիստների առաջնություններ:
Վերջին տարիներին հայ մարզիկները հաղթանակներ են գրանցել նաև միջազգային մրցություններում: 2012թ. Հայ մարզիկներ մասնակցել են Հունաստանում անցկացված հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերին`նվաճելով 1 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե մեդալներ աթլետիկայից, 1 ոսկե և 2 արծաթե մեդալներ լողից: Հայաստանի պարալիմպիկ սպորտի նվաճումներից է նաև 2011թ.-ին Երևանում անցկացված խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որի ընթացքում հայ ըմբիշները նվաճել են 3 ոսկե, 6 արծաթե և 3 բրոնզե մեդալներ: Մասնակցելով Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված հաշմանդամային ծանրամարտի առաջնության և շահելով 1 արծաթե մեդալ, հաշմանդամություն ունեցող հայ մարզիկները 2012թ. Լոնդոնի պարալիմպիկ խաղերին մասնակցության վարկանիշ են ձեռք բերել:

Հայաստանում հաշմանդամային սպորտով զբաղվող կազմակերպություններն են`«Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» ՀԿ-ն, «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» ՀԿ-ն, «Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ-ն և «Հայկական Հատուկ Օլիմպիադաներ» ՀԿ-ն:



Լուսանկարները տրամադրել են Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունը և Բրիտանական խորհուրդը:

Պարալիմպիկ խաղերի համառոտ պատմություն

Պարալիմպիկ խաղերի գաղափարը ծնունդ է առել Անգլիայի Էլսբորի քաղաքի Ստոկ Մանդևիլ հիվանդանոցում, Անգլիացի նեյրովիրաբույժ Լյուդվիգ աթմանի նախաձեռնությամբ: Նա սպորտը ներկայացրեց որպես հաշմանդամների վերականգնման լավագույն միջոց:

1948թ. Լոնդոնի Օլիմպիադային զուգահեռ կազմակերպվեցին միջազգային անվաթոռային խաղեր, որոնք ավելի շուտ ցուցադրական բնույթ ունեին: Իրականում այդ գաղափարը մարմնացում ստացավ միայն 1960թ. Հռոմի Օլիմպիական խաղերից մի քանի շաբաթ անց, երբ տեղի ունեցան առաջին պարալիմպիկ խաղերը: Այդ օրը 23 երկրների 400 հաշմանդամ մարզիկներ միաձուլվեցին օլիմպիական շարժմանը: Բացման արարողության ժամանակ, իր ելույթում Պողոս XXIII Պապը Լյուդվիգ աթմանին հռչակեց անդամալույծների Կուբերտեն:
Առաջին մի քանի պարալիմպիկ խաղերին մասնակցում էին միայն սայլակավոր մարզիկները: Հետագայում նրանց միացան նաև ուղեղի կաթված, անդամահատում, տեսողական, լսողական խնդիրներ ունեցող անձինք և այլն:
Պարալիմպիկ խաղերը ներկայումս կազմակերպում և կոորդինացնում է Միջազգային Պարալիմպիկ կոմիտեն (ՄՊԿ), որը 1992 թվից փոխարինելու եկավ Միջազգային կոորդինացնող կոմիտեին (ՄԿԿ): Այն ունի չորս բաղկացուցիչ մաս՝ լխավոր ասամբլեա, ործադիր կոմիտե, քարտուղարություն և մշտական կոմիտեներ:
Պարալիմպիկի սիմվոլը կարմիր, կանաչ, կապույտ կաթիլներն են, որոնք խորհրդանշում են միտքը, մարմինը և հոգին:
Ներկայումս գոյություն ունեն հետևյալ միջազգային կազմակերպությունները, որոնք ՄՊԿ-ի հովանու տակ ղեկավարում են հաշմանդամային սպորտը.
- ուղեղի կաթվածահարների միջազգային սպորտային ասոցիացիա: Ստեղծվել է 1968 թվին և ուղեղային կաթվածով ախտահարվածների սպորտային գործունեությունը կազմակերպող միակ միջազգային սպորտային միությունն է :
- կույրերի միջազգային սպորտի ասոցիացիան պաշտոնապես գրանցվել է 1981 թվին տարբեր ազգային կազմակերպություններից, որոնց գործունեությունն ուղված էր վատ տեսնող կամ կույր մարզիկներին: Հաշմանդամային այս ասոցիացիան 1976-ին մասնակցեց Տորոնտոյի Պարալիմպիկ խաղերին:
- Ստոկ-Մանդևիլի անվաթոռային սպորտի միջազգային ֆեդերացիան ստեղծվել 1952 թվին և նրա նպատակն է սպորտային գործունեություն ծավալել ուղեղի վնասվածք ունեցող հաշմանդամների համար:
- հաշմանդամների միջազգային սպորտային ասոցիացիան պաշտոնապես գրանցվել է 1964 թվին: Ի սկզբանե այդ կազմակերպությունը եղել է անդամահատվածների, տեսողական դժվարություններով, ուղեղի վնասվածքով հաշմանդամ մարզիկների միություն: Այսօր այն զբաղվում է բացառապես անդամահատվածներով:
ՄՊԿ-ից անկախ գործում են ևս երկու միջազգային հաշմանդամային մարզական կազմակերպություններ: Դրանք են՝ լսողական դժվարություններով հաշմանդամների սպորտի միջազգային կոմիտեն և մտավոր հետամնացների միջազգային ասոցիացիան: Վերջինս կազմակերպում է այսպես կոչված Հատուկ Օլիմպիական խաղերը: