Հասարակություն


Լեզու և կարծրատիպեր

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան հաշմանդամությունը սահմանում է որպես «երկարաժամկետ ֆիզիկական, հոգեկան, մտավոր և զգայական դժվարություններ, որոնք, տարբեր արգելքների հետ փոխազդեցության արդյունքում արգելակում են դրանք կրող անձանց լիակատար և արդյունավետ մասնակցությունը հասարակության կյանքում` մյուսների հետ հավասար»: Վերոհիշյալ արգելքներից մեկն էլ հաշմանամություն ունեցող անձանց նկատմամբ հասարակության խտրական վերաբերմունքն է, որն իր արտահայտումն է ստանում ինչպես կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում, այնպես էլ գործածվող տերմինաբանության մեջ: Հաշմանդամություն ունեցող անձանց մասին խոսելիս օգտագործվող տերմինների մի մասը նեգատիվ են և վիրավորական, (օրինակ` հիվանդ, արատավոր, անլիարժեք), որոշները խիստ կարեկցական են (օրինակ` զոհ, տուժած, տառապյալ) մյուսները հակառակը` չափազանց հիացական, (օրինակ` հերոս, ոգեշնչող, խիզախ): Այսպիսի բառերն ու արտահայտությունները ստեղծում են կարծրատիպեր, որոնց համաձայն հաշմանդամություն ունեցող անձինք ի ծնե արատներից կամ դժբախտության հետևանքներից տառապող, հիվանդ, նորմալ դառնալու երազանքով լի և այդ նպատակին հասնելու համար պայքարող, խնդիրները հաղթահարելու համար հերոսաբար մարտնչող` տուժած մարդիկ են:

Իրականում հաշմանդամություն ունեցող անձինք հայրեր և մայրեր, որդիներ և դուստրեր, եղբայրներ և քույրեր, աշխատողներ և գործատուներ, ուսուցիչներ և աշակերտներ, ընկերներ և հարևաններ են: Ինչպես և բոլոր մարդիկ, հաշմանդամերը տարբեր են: Նրանցից յուրաքանչյուրը անհատ է` իրեն հատուկ բնավորությամբ, նախասիրություններով, մասնագիտությամբ, ընտանեկան կարգավիճակով, խնդիրներով և հաջողություններով:

Դրական, ոչ կարծրատիպային տերմինաբանության հիմնական սզբունքներն են

Մի´ հիշատակեք անձին բացառապես ըստ նրա հաշմանդամության` համր, էպիլեպտիկ, հոգեկան և այլն: Մինչ հաշմանդամությունը ինքնության բաղկացուցիչ մասն է, այն չի սահմանում անձին:
Շեշտը դրեք անձի, ալյ ոչ նրա հաշմանդամության վրա` խոսքի խանգարում ունեցող անձ, տեսողական եպիլեպսիա ունեցող անձ, հոգեկան հաշմանդամություն ունեցող անձ:

Համաշխարհային հասարակությունը ճիշտ է համարում «հաշմանդամություն ունեցող անձ» տերմինը, սակայն պետք չէ խուսափել «հաշմանդամ» բառի օգտագործումից: Այս տերմինն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ և գործածվում է ՀՀ օրենքներում: Անընդունելի է «սահմանափակ կարողություններ ունեցող անձ» արտահայտությունը, քանի-որ այն կարելի է օգտագործել ցանկացած անձի նկարագրելու համար` ոչ-ոք անսահմանափակ չէ: Իսկ «հատուկ կարիքներ ունեցող անձ» տերմինը վերաբերում է ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց, այլ նաև փախստականներին, մանկատան երեխաներին, ծերերին և այլ խոցելի խմբերին:

Երբ խոսում կամ գրում եք հաշմանդամություն ունեցող անձանց մասին

Գործածեք արտահայտություններ, որոնք կարծրատիպեր չեն ստեղծում

Խուսափեք կարծրատիպային բառերից և արտահայտություններից
Հաշմանդամություն ունեցող անձ, հաշմանդամ
Սահմանափակ հնարավորություններ ունեցող անձ, հատուկ կարիքներ ունեցող անձ, հիվանդ, կաղ, արատավոր, թերի, անլիարժեք, աննորմալ, դեֆորմացված
Ոչ հաշմանդամ անձ, հաշմանդամություն չունեցող անձ Նորմալ, առողջ, լիարժեք (ի տարբերություն հաշմանդամի)
Անվասայլակից օգտվող, հենաշարժողական խնդիրներ ունեցող, մեջքի վնասվածք ունեցող Անվասայլակին գամված
Ի ծնե հաշմանդամություն, մանկուց հաշմանդամ Ի ծնե արատ, դժբախտություն
Մանկական ցնցակաթված ունի (կամ նման այլ բան) Տառապում է մանկական ցնցակաթվածով
Պոլիոմիելիթ ունի, տարել է պոլիոմիելիթ, պոլիոմիելիթի հետևանքով հաշմանդամություն ունի, հիվանդություն տարած մարդ, հաշմանդամ է դարձել ինչ-որ բանի արդյունքում Տառապում է պոլիոմելիթով,պոլոմելիթի հետևանքներից, պոլիոմելիթի զոհ
Մտավոր հաշմանդամություն ունեցող, մտավոր խնդիրներ ունեցող, մտավոր հետամնացություն ունեցող անձ (միայն չափահաս մարդկանց համար) Թերհաս, մտավոր թերի, տհաս
Զարգացման հապաղում ունեցող երեխա, դանդաղ ընկալող երեխա, մտավոր հատուկ կաիքներ ունեցող մարդ Արգելակված, թերամիտ, դեբիլ, իմբեցիլ
Դաունի համախտանիշ ունեցող անձ (երեխա) Դաուն, մոնղոլոիդ, դաունիկ
Էպիլեպսիա ունեցող անձ, ցնցումներին ենթակա անձ Էպիլեպտիկ, ցնցումավոր
Էպիլեպտիկ ցնցում Նոպա
Հոգեկան/հոգեբանական հաշմանդամություն ունեցող անձ, հոգեկան խնդիրներ ունեցող անձ, հոգեկան խանգարում ունեցող անձ Գիժ, հոգեկան
Տեսողական հաշմանդամություն ունեցող, չտեսնող, վատ տեսնող, թույլ տեսողություն ունեցող անձ, կույր անձ Կույր, լրիվ կույր
Լսողական հաշմանդամություն ունեցող, լսողական խնդիրներ ունեցող, լսողության խանգարում ունեցող անձ, թույլ (վատ) լսող անձ

Խուլ-համր, խուլ
Խոսքի խանգարում ունեցող, շփման դժվարություններ ունեցող անձ

Համր, կակազող
Անձնական/մասնագիտական կյանքում հաջողությունների հասած անձ, կայացած անձ

Հերոս, խիզախ, քաջ, հաղթահարող, ոգեշնչող