Զբաղվածություն

Պետական ծրագրեր

Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանման նպատակով ՀՀ Զբաղվածության պետական ծառայությունն իրականացնում է հետևյալ ծրագրերը:

Գործատուի մոտ աշխատանք փնտրող չզբաղված 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամների համար աշխատատեղի հարմարեցում: Ծրագրում կարող են ընդգրկվել «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության զբաղվածության կենտրոններում հաշվառված հաշմանդամները (առաջնահերթությունը տրվում է 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին): Ծրագրի շրջանակներում փոխհատուցվում են հաշմանդամի աշխատատեղի հարմարեցման հետ կապված գործատուի կատարված ծախսերը` գույքի, սարքավորումների, աշխատանքային գործիքների ձեռքբերում, մոնտաժ և այլն: Ծրագիրը կնքվում է մեկ տարի ժամկետով:

Գործատուի մոտ մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող հաշմանդամների աշխատանքային պրակտիկայի կազմակերպում: Ծրագրում կարող են ընդգրկվել մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամները` մասնագիտական կրթությունը ստանալուց հետո առավելագույնը 5 տարվա ընթացքում: Գործատուի մոտ իրականացվող աշխատանքային պրակտիկայի ավարտից հետո պրակտիկանտին տրամադրվում է մասնագիտական պրակտիկա անցնելու վերաբերյալ վկայագիր:
Պրակտիկայի ամբողջ ժամանակահատվածի ընթացքում պրակտիկանտին վճարվում է աշխատավարձ` նվազագույն ամսական աշխատավարձի չափով
- պրակտիկան անցկացնող անձին` նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի 20 տոկոսի, բայց ոչ ավել քան նվազագույն ամսական աշխատավարձի չափով:
- գործատուին տրամադրվում է գումար` պրակտիկանտի համար կատարվող սոցիալական ապահովության վճարները փոխհատուցելու համար:
Ծրագրի տևողությունը 3 ամիս է և պրակտիկանտը կարող է մասնակցել ծրագրին մեկ անգամ:

Մասնագիտական ուսուցում: Ծրագրում կարող են ընդգրկվել զբաղվածության կենտրոններում հաշվառված բոլոր հաշմանդամները: Կազմակերպվում են ինչպես մասնագիտական պատրաստման, այնպես էլ վերամասնագիտացման և մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացներ:
Դաuընթացների տևողությունը մաuնագիտական պատրաuտման դեպքում չի կարող գերազանցել 6, իսկ մյուս դեպքերում` 3 ամիuը:
Դասընթացներն անվճար են: Մասնակիցներին ուuուցման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում վճարվում է կրթաթոշակ նվազագույն ամսական աշխատավարձի 50%-ի չափով:

Ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար ֆինանսական աջակցություն: Ծրագրով տրամադրվող ֆինանuական միջոցներն oգտագործվում են անձի, որպեu անհատ ձեռնարկատիրոջ կամ նրա կողմից հիմնադրվող առևտրային կազմակերպության, պետական գրանցման համար:
Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար անձին անհատ ձեռնարկատեր կամ առևտրային կազմակերպություն գրանցելու համար տրվում են ֆինանuական միջոցներ`
• ՀՀ oրենuդրությամբ uահմանված պետական տուրքի վճարման նպատակով անհատ ձեռնարկատեր գրանցվելու համար` բազային տուրքի եռապատիկի չափով
• առևտրային կազմակերպություն գրանցվելու համար` բազային տուրքի 12-ապատիկի չափով
• ֆիրմային անվանումը գրանցելու նպատակով պետական տուրքի վճարման համար` բազային տուրքի 5-ապատիկի /համաձայն 27 դեկտեմբեր 1997թ.-ին ԱԺ-ի կողմից ընդունած "Պետական տուրքի մասին" ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն/ չափով
• կնիք ձեռք բերելու համար` կնիք պատրաuտող պետական մաuնագիտացված կազմակերպության կողմից uահմանված գների uանդղակի նվազագույն գնի չափով:
Անձը ֆինանuական աջակցության ծրագրում ընդգրկվելու համար տարածքային կենտրոն է ներկայացնում գործարար ծրագիր` 2 oրինակից:

Աշխատաշուկայում անմրցունակ խմբերին աշխատանքի ընդունելիu աշխատավարձի մաuնակի փոխհատուցում գործատուին (ՀՀ կառավարության 13.06.2006թ. թիվ 996-Ն որոշում): Ծրագրի նպատակը աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորմանն աջակցելն է` գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցում տրամադրելու միջոցով:
Աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անմրցունակ անձի համար գործատուին տրվում է փոխհատուցում` գործատուի կողմից uահմանված աշխատավարձի 50 տոկոuի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամuական աշխատավարձի չափը («Նվազագույն ամuական աշխատավարձի մաuին» ՀՀ oրենք):
Փոխհատուցման ծրագրում ընդգրկված անմրցունակ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամների աշխատավարձերի փոխհատուցումը տրամադրվում է 2 տարի ժամկետով, իuկ անմրցունակ այլ անձանց` մեկ տարի ժամկետով:

Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցում: Ծրագրում կարող են ընդգրկվել տարածքային և մարզային կենտրոններում հաշվառված անձինք:
Այլ վայր աշխատանքի գործուղում համարվում է իր բնակության վայրից 30 կիլոմետրից ավելի հեռավորությամբ այլ բնակավայր (համայնքում) աշխատելու նպատակով տեղափոխվելը ժամանակավոր (ոչ պակաս մեկ տարի ժամկետով) կամ մշտական բնակության պայմանով: Դրույթները չեն տարածվում Երևան քաղաք, ինչպես նաև Երևան քաղաքի մեկ թաղային համայնքից մեկ այլ համայնք աշխատանքի գործուղվողների վրա:
Թափուր աշխատատեղը գործազուրկին կարող է առաջարկվել միայն այն դեպքում, եթե տարածքային կենտրոնում տվյալ աշխատատեղի վերաբերյալ տեղեկատվությունն ստացվելուց հետո այն առնվազն մեկ ամիս չի լրացվել:Գործազուրկը կարող է գործուղվել այլ վայր աշխատանքի միայնակ կամ ընտանիքի անդամների հետ:Գործազուրկին և նրա հետ մեկնող ընտանիքի անդամներին այլ վայր աշխատանքի գործուղման համար ծախսերի հատուցում տրվում է մեկ անգամ:

Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկին և նրա ընտանիքի անդամներին հատուցվում են.
• Իր և իր ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսերը` միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով.
• իր և իր ընտանիքի անդամների անհրաժեշտ գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը` 30-50 կմ ճանապարհի համար` 10000 դրամ, 50 կմ-ից ավելի յուրաքանչյուր 50 կմ-ի համար` 8000 դրամ, բայց ոչ ավելի, քան 50000 դրամ.
• իր և իր ընտանիքի անդամների օրապահիկը` ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափով:

Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկին տրվում է.
• միանվագ ֆինանսական աջակցություն` նվազագույն ամսական աշխատավարձի եռապատիկի չափով,
• մեկ տարվա ընթացքում 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախս` միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով,
• ամսական գումար` բնակարանային վարձի և կոմունալ ծախսերի համար` նվազագույն ամսական աշխատավարձի չափով:

Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը
• նոր բնակության վայրում մշտական կամ ժամանակավոր բնակության մասին,
• իր անվամբ բացված բանկային հաշվի համարի և բանկի ռեկվիզիտների մասին:

Այլ վայր աշխատանքի գործուղվելու կապակցությամբ գործազուրկին հատուցված նյութական ծախսերը ենթակա են վերադարձման.
• գործատուի կողմից, եթե գործատուի և գործազուրկի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը ժամկետից շուտ լուծվել է գործատուի նախաձեռնությամբ,
• գործազուրկի կողմից, եթե գործատուի և գործազուրկի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը ժամկետից շուտ լուծվել է գործազուրկի նախաձեռնությամբ,
• գործազուրկի և գործատուի կողմից հավասարապես, եթե աշխատանքային պայմանագիրը լուծվել է կողմերի համաձայնությամբ:


Զբաղվածության ծառայություն գործակալության և կենտրոնների կողմից տրամադրվող բոլոր ծառայություններն անվճար են: Հաշմանդամություն ունեցող անձինք Զբաղվածության պետական ծառայությունում հաշվառվում են որպես աշխատանք փնտրող և չեն ստանում գործազրկության նպաստ:

Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը խթանող պետական ծրագրերի մասին մանրամասն տեղեկատվության համար այցելեք Զբաղվածության պետական գործակալության պաշտոնական վեբկայք:

ՀՀ Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների պատճառով վերը նշված ծրագրերը ներկայումս կասեցված են: